23:11  ,  23 ապրիլի, 2014

Չեխիան ու Լեհաստանը հրաժարվել են Եվրո-2020-ի անցկացման մտքից

Չեխիայի եւ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հրաժարվել են ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերը հյուրընկալելու մտքից, հայտնում է Goal.com-ը:

Մինչեւ օրս Եվրո-2020-ն անցկացվելու հայտ են ներկայացրել 39 քաղաքներ: Սեպտեմբերի 25-ին ՈւԵՖԱ-ն կհաստատի վերջնական ցուցակը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ն անցկացվելու է 13 երկրներում, իսկ եզրափակիչ փուլում հանդես են գալու 24 հավաքականներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում