00:08  ,  23 ապրիլի, 2014

A Սերիայի լավագույն ռմբարկուն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությամբ

Իտալական «Տորինոյում» վարձավճարով հանդես եկող Չիրո Իմոբիլեին հետաքրքիր է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու տարբերակը: Այս մասին հայտարարել է իտալացի հարձակվողի գործակալը՝ Մարկո Սոմելան:

«Չիրոն կցանկանար խաղալ Դորտմունդի «Բորուսիայի» պես մեծ ակումբում»,- գործակալի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

24-ամյա Իմոբիլեի տրանսֆերային իրավունքի կես պատկանում է Թուրինի «Յուվենտուսին», մյուս կեսը՝ «Տորինոյին»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 30 խաղի եւ 20 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հարձակվողը մեկ խաղ է անցկացրել Իտալիայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում