23:44  ,  22 ապրիլի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» հետեւում է 2 արգենտինացիների

Արգենտինական «Էստուդիանտեսի» արգենտինացի 2 ֆուտբոլիստներ հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետաքրքրության ոլորտում:

El Día-ի համաձայն՝ դորտմունդցիների գլխավոր նպատակը 22-ամյա հարձակվող Գվիդո Կարիլյոն է, ով ընթացիկ մրցաշրջանի 30 խաղերում խփել է 7 գոլ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո: «Բորուսիայի» դիտակետում է նաեւ 19-ամյա պաշտպան Խոնատան Սիլվան, ում ցանկանում է ձեռք բերել նաեւ Թուրինի «Յուվենտուսը»: Ընթացիկ մրցաշրջանի 28 խաղերում Սիլվան դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում