Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Championat.com-ի անցկացրած քվեարկության արդյունքում, ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի ամենարժեքավոր ֆուտբոլիստների տասնյակում։
Քվեարկությանը մասնակցել են մարզական լրագրողներ, փորձագետներ, լիգայի ներկայացուցիչներ եւ ընթերցողներ։ 26-ամյա հարձակվողը զբաղեցրել է 9-րդ տեղը։
Տուրի MVP է ճանաչվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն։ Երկրորդ տեղում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Կրասնոդարի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովը։
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը Կազանի «Ռուբինի» խաղում դարձել էր գոլի հեղինակ, սակայն «Սպարտակը» պարտվել էր 1։2 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում