«Սպարտակը» նոր ոչինչ ցույց չտվեց։ Այսօր թիմն արդյունքի տեսանկյունից լիովին կախված է Մովսիսյանից, ասել է ռուս ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչեւը՝ խոսելով Մոսկվայի «Սպարտակի» խնդիրների մասին։
«Իսկ դա շատ վատ է, քանի որ մյուսները սովորել են գնդակ պահելու վրա խաղալ։ Իսկ արդյունքը որոշվում է մրցակցի տուգանայինում։ Չեմ տեսնում, որ թիմն ունենա իր խաղաոճը։ «Սպարտակում» երկար ժամանակ է չեն նկատվում կամային հատկանիշները։
Այնտեղ միայն Մովսիսյանն է խաղում իր անվան համար՝ հաշվի չառնելով ոչինչ։ Մյուսները չափազանց ինքնագոհ են եւ նրանց ամեն ինչ ձեռք է տալիս»,- Լովչեւի խոսքը մեջբերում է Sovsport-ը։
Հիշեցնենք, որ «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում 1։2 հաշվով պարտվել է Կազանի «Ռուբինին»։ Մոսկվայի թիմի կազմում միակ գոլի հեղինակն է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում