11:46  ,  21 ապրիլի, 2014

Մահացել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ «Փոթորիկը»

Տորոնտոյում քաղցկեղից մահացել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ռուբին Կարտերը, փոխանցում է The Guardian-ը։

«Փոթորիկ» մականունն ունեցող Կարտերը կյանքից հեռացել է 76 տարեկանում։ 1966 թվականին նա անարդարացիորեն դատապարտվել է ազատազարկման՝ եռակի սպանության մեղադրանքով։ Բանտում նա անցկացրել է 19 տարի, ինչից հետո ազատ արձակվել։

1999 թվականին նրան է նվիրվել «Փոթորիկ» ֆիլմը, որն արժանացել է «Ոսկե գլոբուսի»։ Ֆիլմի գլխավոր դերակատարն է հայտնի ամերիկացի դերասան Դենզել Վաշինգտոնը։ Բացի այդ, աշխարհահռչակ ռոք երգիչ Բոբ Դիլանը Կարտերին է նվիրել «Hurricane» երգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում