21:21  ,  20 ապրիլի, 2014

«Շալկեն» պարտվեց Շտուտգարտում, «Բայերը» վերադարձրեց չորրորդ տեղը

Գերմանական Բունդեսլիգայում ապրիլի 20-ին տեղի ունեցան 31-րդ տուրի վերջին 2 խաղերը: 

Լեւերկուզենի «Բայերը» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նյուրնբերգի» նկատմամբ, իսկ Գելզենկիրխենի «Շալկեն» 1:3 հաշվով պարտվեց Շտուտգարտում:

«Բայերը» 54 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, իսկ «Շալկեն» ունի 58 միավոր: Դորտմունդի «Բորուսիան» 64 միավորով երկրորդն է, իսկ չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» ունի 81 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր 

«Նյուրնբերգ» - «Բայեր»՝ 1:4

Մարվին Պլատենհարդտ, 26 – Էմիր Սպահիչ, 16, 80, Սեբաստիան Բենչ, 48, Ռոբերտո Հիլբերտ, 87

«Շտուտգարտ» - «Շալկե»՝ 3:1

Մարտին Հարնիկ, 23, 59, Կակաու, 54 – Ադամ Սալաի, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով