Գերմանական Բունդեսլիգայում ապրիլի 20-ին տեղի ունեցան 31-րդ տուրի վերջին 2 խաղերը:
Լեւերկուզենի «Բայերը» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նյուրնբերգի» նկատմամբ, իսկ Գելզենկիրխենի «Շալկեն» 1:3 հաշվով պարտվեց Շտուտգարտում:
«Բայերը» 54 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, իսկ «Շալկեն» ունի 58 միավոր: Դորտմունդի «Բորուսիան» 64 միավորով երկրորդն է, իսկ չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» ունի 81 միավոր:
Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Նյուրնբերգ» - «Բայեր»՝ 1:4
Մարվին Պլատենհարդտ, 26 – Էմիր Սպահիչ, 16, 80, Սեբաստիան Բենչ, 48, Ռոբերտո Հիլբերտ, 87
«Շտուտգարտ» - «Շալկե»՝ 3:1
Մարտին Հարնիկ, 23, 59, Կակաու, 54 – Ադամ Սալաի, 69
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում