Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Վոլֆսբուրգը» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Համբուրգին»:
Վոլֆսբուրգցիները շրջանցեցին մեկ խաղ պակաս անցկացրած «Բայերին» եւ 53 միավորով բարձրացան չորրորդ տեղ: 27 միավոր հավաքած «Համբուրգը» 16-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Համբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1:3
Իվո Իլիչեւիչ, 58 – Իվան Պերիշիչ, 2, Կեւին Դե Բրույնե, 42, Իվիցա Օլիչ, 49
Հեռացում՝ Լուիս Գուստավո, 90 («Վոլֆսբուրգ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում