Ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կապաքինվի մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը եւ կմեկի Բրազիլիա, հայտարարել է ֆուտբոլիստին վիրահատած բժիշկ Խոսե Կարլոս Նորոնիան: Սակայն առավելագույն մարզավիճակի հասնել նա չի կարողանա, փոխանցում է L'Equipe-ը:
Ֆալկաոն ծնկահոդի վնասվածք է ստացել հունվարի 22-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության խաղում: Երեք օր անց նա վիրահատվեց Պորտուում:
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 12-ին: Կոլումբիայի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 14-ին: Մրցակիցը Հունաստանն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում