21:23  ,  16 ապրիլի, 2014

Ռուսաստանի Գավաթ. «Կրասնոդարը» հաղթեց ԲԿՄԱ-ին եւ դուրս եկավ եզրափակիչ

«Կրասնոդարը» դարձավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում կրասնոդարցիները նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Վանդերսոնը:

Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 17-ին կվիճարկեն «Ռոստովն» ու Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան», որի գլխավոր մարզիչն Ալեքսանդր Գրիգորյանն է: «Կրասնոդարն» առաջին անգամ կխաղա Ռուսաստանի Գավաթի եզրափակիչում:

Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ 

ԲԿՄԱ – «Կրասնոդար»՝ 0:1

Վանդերսոն, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում