14:32  ,  16 ապրիլի, 2014

Ինչպես վիճեցին Ռոյսը եւ Վայդենֆելերը

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Վոլֆսբուրգի» միջեւ խաղի վերջնամասում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Փոխարինվելուց առաջ դորտմունդցիների կիսապաշտպան Մարկո Ռոյսը վիճել է «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերի հետ։

«Ամեն ինչ կարգին է. Մարկոն եւ Ռոմանը պարզապես չեն հասկացել միմյանց»,- Գերմանիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Der Westen-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բորուսիան» 2։0 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին»։ Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 12-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում