18:06  ,  15 ապրիլի, 2014

ԱԱ-2014. 1.5 ժամում վաճառվել է 57695 տոմս

Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի առցանց վաճառքի վերջին փուլը: 1.5 ժամում վաճառվել է 57695 տոմս, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական միկրոբլոգը Թվիթերում: Ընդհանուր առմամբ վաճառքի է հանվել 199 հազար 519 տոմս: Մինչեւ եզրափակիչ փուլի մեկնարկն արդեն վաճառվել է 2 միլիոն 577 հազար 662 տոմս:

Հունիսի 12-ից հուլիսի 13-ը կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայի 12 քաղաքներում՝ Ռիո դե Ժանեյրոյում, Ռեսիֆիում, Սալվադորում, Սան Պաուլուում, Պորտու Ալեգրիում, Մանաուսում, Ֆորտալեզայում, Նատալեում, Բելու Օրիզոնտեում, Բրազիլիայում, Կույաբայում եւ Կուրիտիբայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով