Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռենի» նկատմամբ: Մոնակոյի թիմին հաղթանակ պարգեւեց ֆրանսիացի հարձակվող Էմանուել Ռիվյերի դիպուկ հարվածը:
Երկրորդ տեղում գտնվող «Մոնակոն» միավորների քանակը հասցրեց 69-ի եւ 10 միավոր զիջում է առաջատար ՊՍԺ-ին:
Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր
«Ռեն» - «Մոնակո»՝ 0:1
Էմանուել Ռիվյեր, 55
«Էվիան» - «Բաստիա»՝ 2:1
Նիկոլաս Բենեզեո, 35, Դանիել Վաս, 48 – Ֆլորիան Ռասպենտինո, 30
«Նիցա» - «Լորյեն»՝ 1:2
Տիմոտի Կոլոձեյչակ, 30 – Ժիլ Սենու, 19, Վինսեն Աբուբակար, 90+2
«Սոշո» - «Թուլուզ»՝ 2:0
Ջորդան Այու, 15, Ռոյ Կոնտու, 49
«Այաչո» - «Բորդո»՝ 1:1
Մեհդի Մոստեֆա, 86 – Ջուսի, 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում