17:21  ,  8 ապրիլի, 2014

Յուրա Մովսիսյանը՝ բարեգործական աճուրդում (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակը» եւ «Վաղվա հույս» հիմնադրամն ապրիլի 8-18-ը կանցկացնեն բարեգործական աճուրդ:

Աճուրդում վաճառքի կհանվեն Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի, Անդրեյ Դիկանի, Սալվատորե Բոկետիի, Դենիս Գլուշակովի եւ Դմիտրի Կոմբարովի մարզաշապիկներն ու «Սպարտակի» բոլոր ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ:

Աճուրդից ստացված հասույթը կփոխանցվի Վլադիվոստոկի մանկատներից մեկին, հայտնում է «Սպարտակի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում