21:28  ,  7 ապրիլի, 2014

Չերչեսովը կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն ապրիլի 8-ին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։

«Советский Спорт»-ը գրում է, որ ռումինացի մասնագետին կփոխարինի Պերմի «Ամկարի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։ Ավելի վաղ ռուս մասնագետը հաստատել էր, որ բանակցություններ է վարում «Դինամոյի» հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Դինամոն» 0։4 հաշվով պարտվել էր Մախաչկալայի «Անժիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս