13:07  ,  21 մարտի, 2014

Զավեն Բադոյանը խզեց պայմանագիրը ԲԱՏԷ-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը մարտի 21-ին փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը բելառուսական ԲԱՏԷ-ի հետ, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա կիսապաշտպանը ԲԱՏԷ տեղափոխվեց 2012-ին, սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմի հիմնական կազմում։ Բելառուսական ակումբի կազմում Բադոյանը մասնակցել է 17 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում։ Մարտի 14-ին նա միացել էր «Գոմելին»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում չորս հանդիպում անցկացրած կիսապաշտպանը ԲԱՏԷ էր տեղափոխվել Դիլիջանի «Իմպուլսից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում