18:10  ,  18 մարտի, 2014

Անատոլի Բիշովեց. Կարպինի հեռացումից հետո «Սպարտակի» խնդիրն ավելի կբարդանա

Կարծում եմ՝ «Սպարտակի» տնօրենների խորհուրդն այսպիսի որոշում կայացրեց Կարպինին լսելուց հետո, ասել է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը, ով NEWS.am Sport-ի թղթակիցի հետ զրույցում մեկնաբանեց Մոկսվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին հեռացումը:

«Այս հեռացումը զարմացրեց ինձ: Սակայն «Սպարտակի» գրանցած արդյունքերն ու խաղի որակը դժգոհություն էին առաջացրել թիմի ղեկավարության եւ երկրպագուների շրջանում: Եվ դա այն դեպքում, երբ «Սպարտակի» համար ստեղծվել էին բոլոր պայմանները, որպեսզի թիմը հասնի հաջողության: Հատկապես, որ նրանք պարտվում էին կարգով ավելի ցածր թիմերի: Այժմ ֆուտբոլիստների եւ մարզիչների խնդիրն ավելի կբարդանա:

«Սպարտակի» խնդիրները սկսվեցին մի քանի տարի առաջ: Թիմը կայուն չէր խաղում՝ փայլուն խաղերից հետո պարտվելով ավելի թույլ մրցակիցների: Հենց այդ անկայունությունը «Սպարտակին» թույլ չտվեց հաջողության հասնել այս տարիների ընթացքում:

Կարծում եմ՝ տնօրենների խորհուրդն այսպիսի որոշում կայացրեց Կարպինին լսելուց հետո: Նախապես ասվեց, որ թիմը կգլխավորի Ստանիսլավ Չերչեսովը: Նա արդեն մարզել է «Սպարտակը» եւ թիմի հետ գրավել է երկրորդ տեղը: Նրա աշխատանքը «Թերեկում» եւ «Ամկարում» ասում են ամեն ինչ, թեեւ Պերմի թիմում չկան «Սպարտակի» պես հնարավորություններ: Նա ցուցադրում է արդունավետ եւ որակյալ ֆուտբոլ: Չերչեսովը Ռուսաստանի լավագույն մարզիչներից է»,- զրույցում հայտնեց Բիշովեցը:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» տնօրենների խորհուրդի անդամ Ջեւան Չելոյանցը հայտնել էր, որ Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի նոր մարզիչի գլխավոր թեկնածուն Ստանիսլավ Չերչեսովն է, ով մեկնաբանել էր այդ հայտարարությունը՝ ասելով, որ առաջին անգամ է լսում մոսկովյան ակումբի հետաքրքրության մասին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով