20:53  ,  28 փետրվարի, 2014

Աբրահամն ու Շտիգլիցը կշռվել են. երկուսն էլ ունեն նույն քաշը

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ չեմպիոնի հավակնորդ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի կշռման պաշտոնական արարողությունը: Երկու բռնցքամարտիկներն էլ 76.2 կգ են: Չեմպիոնական մենամարտը տեղի կունենա մարտի 1-ին, կեսգիշերից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում