Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Կանադայի եւ ԱՄՆ-ի հավաքականները:
Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող կանադացիները 2:1 հաշվով հաղթեցին Լիտվայի թիմին, իսկ ամերիկացիները պարտության մատնեցին Չեխիայի հավաքականին՝ 5:2:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաեւ Ֆինլանդիայի եւ աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականները, իսկ ռուսները չէին կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը՝ ճանապարհը զիջելով Ֆինլանդիային:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, քառորդ երզափակիչ
Կանադա – Լիտվա՝ 2:1 (1:1, 0:0, 1:0)
ԱՄՆ – Չեխիա՝ 5:1 (3:1, 1:0, 1:1)
Ռուսաստան – Ֆինլանդիա՝ 1:3 (1:3, 0:1, 0:0)
Սլովենիա – Շվեդիա՝ 0։5 (0:1, 0:0, 0:4)
Կիսաեզրափակիչ
Կանադա – ԱՄՆ
Ֆինլանդիա – Շվեդիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում