Սոչիի ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանը լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքում գրավել է 34-րդ տեղը: Կանգնած դիրքում Մհեր Ավանեսյանի լավագույն արդյունքն է 1:12.01 րոպե:
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Ալեքսեյ Բուգաեւը: Փոխչեմպիոն է դարձել ֆրանսիացի Վենսան Գոտյե-Մանուելը, իսկ եռյակը եզրափակել է ռուսաստանցի Ալեքսանդր Ալյաբեւը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում