Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշակավազքի 10 հազար մետրի բոլոր մեդալները նվաճեցին հոլանդացիները:
Յորիտ Բերգսման սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ արժանանալով ոսկե մեդալի: Սվեն Կրամերը գրավեց երկրորդ տեղը, իսկ Բոբ դե Յոնգը դարձավ բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերի 5000 մետրում Սվեն Կրամեր գրավել էր առաջին տեղը, իսկ Յորիտ Բերգսման նվաճել էր բրոնզե մեդալ:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշակավազք, 10 000 մետր, տղամարդիկ
1. Յորիտ Բերգսմա (Հոլանդիա)՝ 12.44,45 (օլիմպիական ռեկորդ)
2. Սվեն Կրամեր (Հոլանդիա)՝ +4,58.
3. Բոբ դե Յոնգ (Հոլանդիա)՝+22,74…
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում