22:27  ,  2 մայիսի, 2012

Հայաստան - Մակեդոնիա՝ 0։3

Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարտությամբ է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Դեւիսի գավաթի խաղարկության երրորդ խմբի եվրոպական գոտու մրցաշարում։
Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) եւ Մակեդոնիայի հավաքականների հետ ընդգրկված է C ենթախմբում։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվել է մակեդոնացիներին։

Դանիիլ Պրոսկուրան 2։6, 0։6 հաշվով պարտվել է Շենդրիտ Դեարիին, Աշոտ Գեւորգյանը 6։3, 2։6, 0։6 հաշվով տանուլ տվեց Տոմիսլավ Յոտովսկուն, իսկ Խաչատուր Խաչատրյան - Պրոսկուրա զույգը 4։6, 6։3, 2։6 հաշվով պարտվեց Պրեդրագ Ռուսեւսկի -  Դանիլ Զելենկով զույգին։

Մայիսի 3-ին Հայաստանի մրցակիցը կլինի Չեռնոգորիայի թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս