18:52  ,  31 հունվարի, 2014

Դեւիսի Գավաթ. Կարեն Խաչանովը պարտվեց

Թենիսի Ռուսաստանի հավաքականը պարտությունով սկսեց Դեւիսի գավաթի խաղարկության եվրո-աֆրիկյան գոտու առաջին խմբի հանդիպումը Լեհաստանի հավաքականի դեմ:

Ռուսաստանի թիմի 17-ամյա նորեկ Կարեն Խաչանովը 2:6, 4:6, 4:6 հաշվով պարտվեց Եժի Յանովիչին: Ազգությամբ հայ Կարեն Խաչանովը АТР դասակարգման աղյուսակում 448-րդն է, 23-ամյա Յանովսկին՝ 21-րդը: Հանդիպումը տեւել է 1 ժամ 37 րոպե:

Մոկսվայի «Օլիմպիական» մարզահամալիրում ընթացող դիմակայության երկրորդ խաղում կմրցեն Դմիտրի Տուրսունովն ու Միխալ Պշիսեժնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով