20:23  ,  7 մարտի, 2016

Հայաստան - Անդորրա՝ 1:2

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության երրորդ խմբի եվրոպական ենթախմբում Հայաստանի հավաքականը 9-12-րդ տեղերի համար պայքարում հանդիպել է Անդորրայի թիմի հետ եւ պարտվել է 1:2 հաշվով:

Էստոնիայում ավարտված մրցախաղում Միքայել Խաչատրյանն ու Սեդրակ Խաչատրյանը մենախաղի հանդիպումներում պարտություն են կրել: Զուգախաղում Սեդրակ Խաչատրչյանն ու Հենրիկ Նիկողոսյանը հաղթել են 2:6, 6:3, 6:4 հաշվով:

Հայաստանի հավաքականը B ենթախմբում գրավել էր երրորդ տեղը՝ առաջ թողնելով Իռլանդիային եւ Մակեդոնիային, գերազանցելով Ալբանիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով