Հայտնի ռուսաստանցի շոումեն եւ կինոդերասան Միխայիլ Գալուստյանը հպարտ է, որ մասնակցություն է ունեցել օլիմպիական կրակի փոխանցումավազքին: Այդ մասին նա գրել է Ինստագրամում:
«Հպարտանում եւ ուրախանում եմ, որ օգնեցի իմ երկրին եւ իմ հարազատ Սոչիին դիմավորել 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Հպարտ եւ ուրախ եմ նաեւ, որ տարվա գլխավոր իրադարձությունում օլիմպիական կրակը վառեցին Վլադիսլավ Տրետյակն ու Իրինա Ռոդնինան»,- գրել է Միխայիլ Գալուստյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում