16:25  ,  2 մայիսի, 2012

IFFHS. «Բարսելոնան» լավագույնն է

Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության ֆեդերացիան (IFFHS) մայիսի 2-ին հրապարակել է նախորդ ամսվա լավագույն ակումբների վարկանիշային աղյուսակը։

Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել կատալոնական «Բարսելոնան», որը 61 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ունիվերսիդադ դե Չիլին»։ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել է 22-րդ տեղում։

Լավագույն 400-յակում հայկական ակումբներ չկան։

IFFHS. ակումբների վարկանիշային աղյուսակ. ապրիլ

1 (1). «Բարսելոնա» (Իսպանիա) - 367 միավոր

2 (2). «Ռեալ» (Իսպանիա) - 306

3 (4). «Ունիվերսիդադ Դե Չիլի» (Չիլի) - 304,5

4 (5). «Բավարիա» (Գերմանիա) - 287

5 (7). «Աթլետիկո» (Իսպանիա) - 278

6 (3). «Վելես Սարսֆիլդ» (Արգենտինա) - 264

7 (19). «Չելսի» (Անգլիա) - 245

8 (12). «Աթլետիկ» (Իսպանիա) - 244

9 (15). «Սպորտինգ» (Պորտուգալիա) - 235,5

10 (13). «Վասկո Դա Գամա» (Բրազիլիա) - 235

11 (9). «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 231

22 (8). «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 199

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով