21:21  ,  29 ապրիլի, 2012

Ռաֆայել Նադալի 48-րդ տիտղոսը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Բարսելոնայի մրցաշարի բացարձակ ռեկորդ սահմանեց՝ 7-րդ անգամ արժանանլով չեմպիոնական տիտղոսին:

Եզրափակիչում իսպանացին 7:6, 7:5 հաշվով առավելության հասավ իր հայրենակցի՝ Դավիդ Ֆերերի նկատմամբ: Մրցախաղը տեւեց երկու ժամ 40 րոպե:

Սա Ռաֆայել Նադալի 14-րդ հաղթանակն էր Դավիդ Ֆերերի նկատմամբ: Իսպանացին 48-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում: 


Բարսելոնա (ATP). եզրափակիչ

Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Դավիդ Ֆերեր (Իսպանիա) - 7:6, 7:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով