01:31  ,  29 ապրիլի, 2012

Իսպանական եզրափակիչ Բարսելոնայում

Իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Դավիդ Ֆերերը դուրս եկան Բարսելոնայում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 6:0, 6:4 հաղթեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին, իսկ Դավիդ Ֆերերը պարտության մատնեց Կանադայի ներկայացուցիչ Միլոշ Ռաոնիչին՝ 7:6, 7:6:

Եզրափակիչ մրցախաղը կկայանա ապրիլի 29-ին:

 

Բարսելոնա (ATP). կիսաեզրափակիչ

Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 7:6, 7:6

Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) - 6:0, 6:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով