11:12  ,  22 փետրվարի, 2012

L`Equipe. «Ինտերը» ֆավորիտ է «Մարսելի» հետ խաղում

Ֆուտբոլի աշխարհի նախկին չեմպիոն, ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը L`Equipe-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մարսել» - «Ինտեր» խաղի ֆավորիտը իտալական ակումբն է։

Ֆրանսիացի մարզիչը նշել է, որ «Ինտերը» հիանալի գիտի, թե ինչպես պետք է օգտվել մրցակցի սխալից, իսկ «Մարսելը» վերջին շրջանում բավական հաճախ է սխալվում պաշտպանությունում։

«Այս փուլում յուրաքանյչուր սխալ կարող է վճռորոշ լինել։ Եթե ցանկանում ենք հաղթել, ապա առաջին հերթին պետք է գործենք վստահ, առանց ավելորդ լարվածության։ Իտալացիները գերազանցում են մեզ տեխնիկապես, սակայն խաղադաշտում տակտիկական պայքար է ընթանալու»,- Դեշամի խոսքը մեջբերում է L`Equipe-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս