11:10  ,  23 դեկտեմբերի, 2013

Թե ինչպես «Լիլի» կիսապաշտպանի ապտակից հետո Իբրահիմովիչը հայտնվեց խոտածածկին (տեսանկար)

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում ՊՍԺ-ն տանն ընդունել էր «Լիլին»։ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ռիո Մավուբան հանդիպման 40-րդ րոպեին ապտակել է տանտերերի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ 32-ամյա շվեդը հայտնվել է խոտածածկին։

Հանդիպման գլխավոր մրցավարը դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստներին։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով, իսկ Մավուբան եւ Իբրահիմովիչը դարձել են մեկական գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով