14:56  ,  17 դեկտեմբերի, 2013

Սուարեսը ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Լոնդոնում կայացել է Ֆուտբոլային երկրպագուների ասոցիացիայի հերթական մրցանակաբաշխությունը, փոխանցում է Liverpool Echo-ն։

«Էմիրեյթս» ստադիոնում կայացած միջոցառմանը «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ստացել է տարվա լավագույն խաղացողի մրցանակը։

Հիշեցնենք, որ անգլիական Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը դարձել է 17 գոլի հեղինակ։ Այդ արդյունքի շնորհիվ 26-ամյա ուրուգվայցին «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում կարողացել է հավասարվել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում