«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմը լքելուց հետո կարիերան կշարունակի Անգլիայում. 41-ամյա մասնագետը կգլխավորի Լոնդոնի «Չելսին», պնդում է բրիտանական The Sun-ը:
Ապրլի 26-ին հայտնի դարձավ, որ Գվարդիոլան ցանկանում է որոշ ժամանակ հեռանալ ֆուտբոլից: Չորս տարում, 16 մրցաշարերում 13 տիտղոս նվաճած Գվարդիոլան այլեւս չի ցանկանում աշխատել կատալոնական ակումբում:
Ռոման Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային 40 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկ անել: Գվարդիոլային առաջարկ են արել նաեւ «Արսենալը», «Լիվերպուլը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում