Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` «Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպման առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում է Արքայական ակումբը:
«Ռեալը» մեկնարկային 14 րոպեում երկու անգամ գրավեց մյունխենցիների դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն: Նա հաշիվը բացեց 11 մետրանոցից:
«Բավարիան» հետապնդողի դերում տիրեց նախաձեռնությանը եւ 27-րդ րոպեին վաստակեց 11 մետրանոցի իրավունք: Արյեն Ռոբենը չվրիպեց:
Երկու հանդիպման արդյունքում` հաշիվը հավասար է` 3:3:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում