11:54  ,  21 փետրվարի, 2012

The Sun. Արսեն Վենգերին 50 միլիոն ֆունտ կտրամադրվի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին 50 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրվի նոր տրանսֆերներ իրականացնելու համար, գրում է The Sun-ը:

Նման հաշվարկ են կատարել լոնդոնյան ակումբի երկրպագուները, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչու թիմի ձեռք չի բերում բարձրակարգ ֆուտբոլիստների:

«Արսենալի» երկրպագուների խորհուրդը (The Arsenal Supporters' Trust, AST) դժգոհ է թիմի ղեկավարության վարած քաղաքականությունից, քանի որ լոնդոնցիներն արդեն 7 մրցաշրջան է չեն կարողանում որեւէ տիտղոս նվաճել:

AST-ի խորհուրդը կարծում է, որ թիմի ղեկավարությունը չի ցանկանում նոր տրանսֆերների համար մեծ գումարներ տրամադրել Արսեն Վենգերին, քանի որ մտավախություն կա, որ հաջորդ մրցաշրջանում «Արսենալը» դուրս կմնա Չեմպիոնների լիգայի մասնակիցների ցուցակից:

Երկրպագուները նաեւ ցանկանում են իմանալ, թե ինչու է իրենց թիմի գլխավոր մրցակից Լոնդոնի «Տոտենհեմը» 10 միավորով գերազանցում «Արսենալին», այն դեպքում, երբ «Տոտենհեմի» ֆինանսական հնարավորությունները 40 տոկոսով պակաս են «Արսենալինից»:

Երկրպագուների խորհուրդը պնդում է, որպեսզի Սամիր Նասրիի եւ Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերներից ստացված 50 միլիոն ֆունտ ստերլինգը տրամադրվի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով