16:19  ,  25 ապրիլի, 2012

«Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակն Էդիսոն Կավանին է

Թուրինի Յուվենտուսի գլխավոր տրանսֆերային նպատակը Ուրուգվայի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» 25-ամյա հարձակվող Էդիսոն Կավանին է։ Այդ մասին հայտարարել է թուրինյան ակումբի ղեկավարությունը։

Թուրինցիները վաղուց են կենտրոնական հարձակվող փնտրում։ Մինչեւ այս խոսվում էր Ֆերնանդո Տորեսի եւ Ռոբին վան Պերսիի մասին։

Ուրուգվայցի ռմբարկուին ձեռք բերելու համար «Յուվենտուսը», գումարային փոխհատուցում վճարելուց բացի, պատրաստ է «Նապոլիին» տրամադրել Ալեսանդրո Մատրիին կամ Սեբաստյան Ջովինկոյին, տեղեկացնում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում