09:35  ,  21 փետրվարի, 2012

«Բետիսը» հաղթեց «Սարագոսային»

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում մրցաշարային աղյուսակը եզրափակող «Սարագոսան» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց «Բետիսին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ռուբեն Կաստրոն:

Այս հաղթանակից հետո «Բետիսը» հեռացավ վտանգավոր գոտուց եւ 29 միավորով բարձրացավ 12-րդ տեղ: «Սարագոսան» 15 միավորով գտնվում է 20-րդ տեղում:

 

Իսպանիայի առաջնություն. 24-րդ տուր

«Սարագոսա» - «Բետիս»՝ 0:2
Ռուբեն Կաստրո, 41, 68


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում