15:44  ,  24 ապրիլի, 2012

Աշխարհի ռեկորդակիրը մահացել է ծանրաբեռնված մարզումների հետեւանքով

Եվրոպական եւ համաշխարհային մրցաշարերի բազմակի մրցանակակիր Միխայիլ Ալգաշը մահացել է լյարդի վնասվածքի հետեւանքով:

Բոդիբիլդնինգի մի շարք մրցումների հաղթող Միխայիլ Ալգաշը վերջին շրջանում զբաղվում էր ծանրաձողի սեղմում վարժությունով:

Ապրիլի 20-ին մարզումից հետո չեմպիոնը վատ է զգացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

23-ամյա մարզիկի ընկերոջ խոսքով՝ Ալգաշը նախապատրաստվում էր կարեւոր մրցումների, ինչի համար մարզվում էր մեծ ծանրաբեռնվածությամբ: Ամիսներ առաջ նա աշխարհի ռեկորդ էր սահմանել այդ մարզաձեւում:

Հիմա Միխայիլ Ալգաշի ընկերներն ու երկրպագուները գումար են հավաքում մարզիկի հուղարկավորությունը կազմակերպելու համար, հաղորդում է Powerlifting.in.ua-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում