13:52  ,  24 ապրիլի, 2012

Կապելոն կարող է վերադառնալ «Միլան»

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Միլանը», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

65-ամյա մարզիչը նախկինի պես չի ցանկանում մարզչական կարիերան շարունակել հայրենիքում, սակայն «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին պատրաստ է Կապելոյին տրամադրել թիմի գխավոր մարզչի պաշտոնը:

Հենց «Միլանում» է Կապելոն ավարտել ֆուտբոլիստի կարիերան եւ անցել մարզչական աշխատանքի:

Այս պահին Դոն Ֆաբիոն աշխատազուրկ է: Նրա նախորդ աշատավայրը եղել է Անգլիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում