22:55  ,  23 ապրիլի, 2012

«Միլանի» առանցքային ֆուտբոլիստները շարք վերադարձան

«Միլանի» առանցքային խաղացողներ, պաշտպան Տիագո Սիլվան եւ կիսապաշտպան Քեւին Պրինս Բոատենգը վերականգնվել են վնասվածքից հետո եւ վերադարձել են ընդհանուր խումբ, հաղորդում է Goal.com-ը:

Բոատենգը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, իսկ Սիլվան բացակայում է հոկտեմբերի 24-ից, երբ «Ռոմայի» հետ խաղում լուրջ վնասվածք ստացավ:

Երկու ֆուտբոլիստների վերադարձը շատ ժամանակին էր, քանի որ չեմպիոնության համար պայքարող «Միլանը» նախորդ երկու տուրերի արդյունքում «Յուվենտուսին» 3 միավոր առաջ է թողել:

Ապրիլի 25-ին «Միլանը» «Սան Սիրոյում» կընդունի ուժեղագույնների խմբում մնալու համար պայքարող  «Ջենովային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում