21:26  ,  23 ապրիլի, 2012

Բալոտելին կմասնակցի Եվրո-2012-ին

Իտալիայի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, որ երբեք լրջորեն մտադիր չի եղել թիմից հեռացնել Մարիո Բալոտելիին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողն ազգային հավաքականից դուրս մնաց, երբ  «Տոտենհեմի» հետ խաղում կանգնեց Սկոտ Պարկերի գլխին: Այն ժամանակ Պրանդելին հայտարարեց, որ իրեն պետք չէ ֆուտբոլիստ, որն ամեն վայրկյան կարող է կարմիր քարտ վաստակել: Այժմ իտալացի մարզիչը կարծում է, որ Բալոտելին անպայման պետք է հանդես գա Եվրո-2012-ում:

«Ես երբեք լրջորեն մտադիր չեմ եղել Եվրոպայի առաջնության մեկնել առանց Բալոտելիի: Նա մեր թիմի առանցքային ֆիգուրներից է: Ես Բալոտելիի հետ հաշտվել եմ: Կարելի է ասել, որ չեմ եմ ընդհարվել», - Պրանդելիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Անգլիայի առաջնությունում Բալոտելին այժմ որակազրկված է` «Արսենալի» հետ խաղում կարմիր քարտ ստանալու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով