20:13  ,  23 ապրիլի, 2012

Երկրպագուները փողոցում կոտրել են Միխալ Կադլեցի քիթը

Գերմանական «Քյոլն» ֆուտբոլային ակումբի երկրպագուները կոտրել են «Բայերի» պաշտպան Միխալ Կադլեցի քիթը, հաղորդում է Goal.com-ը:

«Հոֆենհայմի» նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակից հետո Կադլեցը ընկերոջ հետ զբոսնելիս է եղել Քյոլնում, երբ նրա վրա անսպասելիորեն հարձակվել են տեղի ակումբի ֆանատները:

«Ես շոկի մեջ էի: Իմ քթից սկսեց արյունահոսել: Իմ ընկերը եւս շոկային վիճակում է: Հարձակվողները նման էին «Քյոլնի» երկրպագուների: Նրանք անպատվեցին մեզ, այնուհետեւ ես ուժեղ հարված զգացի», - պատմել է Կադլեցը:

Ֆուտբոլիստը կվիրահատվի եւ հույս ունի, որ կկարողանա անցկացնել Գերմանիայի առաջնության վերջնամասը, թեկուզ պաշտպանիչ դիմակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով