15:14  ,  23 ապրիլի, 2012

Խաբի Ալոնսո. «Չելսին» պետք է օրինակ վերցնի մեզնից

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն աջակցության խոսքեր է ուղղել լոնդոնյան «Չելսիի» ֆուտբոլիստներին` ասելով, որ «Բարսելոնան» այլեւս անհաղթահարելի պատ չէ ուժեղ ակումբների համար:

«Լոնդոնցիների առաջին հանդիպումը «Բարսելոնայի» հետ ապացուցեց, որ կատալոնացիներին հնարավոր է հաղթել: Մենք մեր հերթին ցուցադրեցինք հենց նրանց խաղադաշտում, թե ինչպես է դա ավելի լավ անել: «Չելսին» պետք է օրինակ վերցնի մեզնից: Իհարկե, «Բարսելոնան» ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանց հնարավոր չէ հաղթել», - Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով