09:08  ,  23 ապրիլի, 2012

Մարկոս Պիզելի. Գերազանց արդյունքի հասանք

Գերազանց արդյունքի հասանք, Ռուսաստանի առաջնության 40-րդ տուրի` «Զենիթի» հետ հանդիպումից (2:2) հետո հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ «Կուբանի» հարձակվող Մարկոս Պիզելին:

«Միեւնույն է, կարծում եմ` գերազանց արդյունքի հասանք: Նույնիսկ այն, որ հաղթում էինք 1:0 հաշվով նույնպես հաջողություն էր: Գիտեք, թե ինչքան ուժեղ է «Զենիթը»: Իսկ, երբ հաշիվը դարձավ 2:0 մեր օգտին, որոշեցինք, որ արդեն հաղթել ենք: Հետեւանքը եղավ այն, որ քիչ էր մնում պարտվեինք:

Հասկանալի է, որ «Զենիթի» կարգը բարձր է: Եթե խաղից առաջ ոչ ոքիի մասին հարցնեին, մենք կասեինք, որ իհարկե ձեռնտու է: Բայց, երբ հաղթում ես 2:0 հաշվով, իսկ արդյունքում ստանում ես 2:2, դա արդեն մի փոքր ցավալի է:

«Զենիթը» բեկեց խաղի ընթացքը: Ես ասել եմ, որ նրանք շատ վտանգավոր են հարձակվելիս: Նրանք սկսեցին պահեր ստեղծել եւ հասան արդյունքի: Մեր մասին, անկեղծ ասած, չգիտեմ էլ, ինչ ասել», - «Զենիթի» հետ հանդիպումը Rusfootball.info-ի համար մեկնաբանել է Մարկոս Պիզելին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում