00:50  ,  23 ապրիլի, 2012

«Յուվենտուսը» չնկատեց «Ռոմային»

«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրը:

Թուրինում կայացած խաղում «Յուվենտուսը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց Լուիս Էնրիկեի թիմի դարպասը:

Թուրինցիների բոլոր գոլերը խփեցին թիմի կիսապաշտպանները: Նախ հանդիպման սկզմբնամասում դուբլի հեղինակ դարձավ չիլիացի Արթուրո Վիդալը, այնուհետեւ մեկական գնդակ խփեցին Իտալիայի հավաքականի խաղացողներ Անդրեա Պիրլոն ու Կլաուդիո Մարկիզիոն:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 71 միավոր՝ երկրորդ տեղում գտնվող «Միլանին» գերազանցելով երեք միավոր:

Իտալիայի առաջնություն. 34-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 4:0

Վիդալ, 4, 8, Պիրլո, 29, Մարկոզիո, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում