Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վուլվերհեմփթոնի» դարպասը:
Առաջին խաղակեսում Սերխիո Ագուերոն խփեց «Մանչեսթեր Սիթիի» առաջին գնդակը: Հանդիպման վերջնամասում Սամիր Նասրին կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:
«Լիվերպուլը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Վեստ Բրոմվիչին»: Հյուրերի հաղթական գնդակը խաղի 75-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Պիտեր Օդեմվինգեն:
Առաջնության ավարտից երեք տուր առաջ Ռոբերտո Մանչինիի թիմը երեք միավոր զիջում է առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»: «Լիվերպուլը» 46 միավորով 8-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն. 35-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2
Ագուերո, 27, Նասրի, 74
«Լիվերպուլ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1
Օդեմվինգե, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում