22:22  ,  11 հոկտեմբերի, 2013

Բուլղարական մամուլ. Մեր երազանքը մահացավ Երեւանում

Մրցակցի երկրպագուները սուլեցին մեր օրհներգի կատարման ժամանակ՝ դուրս հանելով Վանգայի մեծ պաստառը, որի վրա հայերեն եւ անգլերեն գրված էր. «Արդարությունը կվերականգնվի Երեւանում, հաղթանակը պատկանում է Հայաստանին», գրում է բուլղարական Sportal.bg կայքը՝ անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Երեւանում կայացած Հայաստան – Բուլղարիա (2:1) աշխարհի առաջնության ընտրական խաղին

«Առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ տուգանային հրապարակի սահմաններում Արաս Օզբիլիսի նկատմամբ խախտման համար հեռացվեց Նիկոլայ Բուդուրովը։ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստն ինքը իրացրեց տուգանային հարվածը՝ ոչ մի հնարավորություն չտալով դարպասապահին։ Հանդիպման 49-րդ րոպեին գնդակը երեք մետրից դարպասն ուղարկելու փոխարեն շեղ հարվածեց Զանեւը։ Իվելին Պոպովի հրաշալի գոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց։ Բուլղարիայի հավաքականի ավագը 25 մետրից գերազանց հարվածով գնդակն ուղարկեց դարպասի ձախ անկյունը։ Քիչ անց Դյակովը երկրորդ զգուշացումը ստացավ՝ ավելի ծանրացնելով թիմի վիճակը։ Մովսիսյանի գոլից հետո հայ երկրպագուները էքստազում հայտնվեցին։ Ամբոխը ցնծում էր»,- գրում է բուլղարական կայքը։

Հիշեցնենք, որ բուլղարացիների նկատմամբ տարած հաղթանակը Հայաստանի հավաքականի համար առաջինն էր աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի տնային խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով