Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ավարտված բռցնքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: 69 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ջերելիկյանը պարտվեց ռուսաստանցի Թամերլան Մագոմեդովին եւ գրավեց երկրորդ տեղը:
Ավելի վաղ բրոնզե մեդալի էր արժանացել 81 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, որը կիսաեզրափակիչում պարտվել էր հունգարացի Ադամ Համորիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում