00:47  ,  15 ապրիլի, 2012

Ռաուլը կհրավիրվի Իսպանիայի հավաքական

Գելզենկիրխենի «Շալկեի» իսպանացի հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է մասնակցել Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք Եվրո-2012-ին, հայտարարել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:

«Ռաուլը կհրավիրվի հավաքական: Մենք նախկինի պես ցանկանում ենք Ռաուլին տեսնել Եվրո-2012-ում, սակայն նա դեռ մտածում է: Մենք հնարավորինս երկար ժամանակ կսպասենք Ռաուլի որոշմանը»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

34-ամյա Ռաուլն Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է եկել 1996-2006թթ.: Մասնակցել է 102 հանդիպման, խփել է 44 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում