16:22  ,  26 հունիսի, 2013

Ռոբի Ֆաուլեր. Հենրիխ Մխիթարյանը մեծ օգուտ կբերի «Լիվերպուլին»

Հենրիխ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, հայտարարել է «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը: Լիվերպուլյան ակումբի լեգենդը կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ:

«Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Ես նրա խաղին մի քանի անգամ հետեւել եմ Չեմպիոնների լիգայի հանդիպումներում: Նա հարձակման գծի շատ արագ ու երիտասարդ ֆուտբոլիստ է: «Լիվերպուլը» հետաքրքրված է նրա ծառայություններով, սակայն ես չգիտեմ՝ Հենրիխը կկնքի պայմանագիր, թե՝ ոչ: Վստահ եմ, որ Մխիթարյանը մեծ օգուտ կբերի «Լիվերպուլին»,- Ֆաուլերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ռոբի Ֆաուլերը «Լիվերպուլի» կազմում 128 գոլ է խփել Անգլիայի Պրեմյեր լիգայում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում